Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in _menu_load_objects() (line 579 of /home/m0lxz9n3gsoj/public_html/includes/menu.inc).

Նոր Վեհարանի վերակառուցումն ու բարեկարգումը

Նոր Վեհարանի վերաշինությունը հանդիսացավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա.-ի շինարարական բեղմնավոր գործունեության կարևորագույն էջերից մեկը:
Այս մեծածավալ երկհարկանի քարաշեն շենքը կառուցվել էր Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ և ճարտարապետ Պ. Զոհրաբովի նախագծով:
Առաջին աշխարհամարտը սկսվելուց հետո թերավարտ շենքը սովետական իշխանությունների տարիներին ավարտվել և օգտագործվել էր այլ նպատակների համար: Վազգեն Ա. Կաթողիկոսի օրոք, ի թիվս այլ շենքերի, նոր Վեհարանի շենքը ևս վերադարձվեց Ս. Էջմիածնի Մայր Աթոռին: 1957 թվականից վերանորոգման աշխատանքները ձեռնարկվեցին շենքի վերաշինության ուղղությամբ: Շենքի մանրամասն չափագրության և ուսումնասիրության հիման վրա, ճարտարապետ Ա. Գալիկյանի կազմած նախագծով, այն պետք է ենթարկվեր արմատական վերակառուցման՝ հիմնականում պահպանելով պատերն ու ծածկերը: Վերահատակագծման միջոցով առավելագույն չափով այն պետք է համապատասխանեցվեր Վեհարանի ֆունկցիոնալ պահանջներին: Նախատեսվում էր նկուղային հարկն օգտագործել տնտեսական կարիքների համար, առաջին և երկրորդ հարկերի ձախակողմյան թևը հատկացնել հայրապետական բնակարանին և հյուրասենյակներին, իսկ աջակողմյան թևում տեղադրել Վեհարանի պաշտոնական գրասենյակը: Երկրորդ հարկի մեծ սրահը պետք է ծառայեր կրոնական ժողովների, հանդիսությունների և կինոցուցադրությունների նպատակին:
Զուտ շինարարական աշխատանքներին զուգընթաց, մշակվեցին ու կազմվեցին ներքին ձևավորման սկզբունքներն ու կազմված առանձին նախագծերը: Հատուկ ուշադրություն նվիրվեց շենքի այնպիսի կարևոր մասերին, ինչպիսիք են նախասրահը, գլխավոր սանդխքատունը, ժողովների դահլիճը, գահասրահը, Վեհափառ Հայրապետի ընդունարանը, սեղանատունը, երկրորդ հարկի երկու անցումային սենյակները, խոհանոցը և այլն: Այս, ներքին ձևավորման նախագծերը գերազանցապես մշակեցին ճարտարապետներ Ռ. Իսրայելյանը և Բ. Արզումանյանը: Նրանց ստեղծագործական համագործակցության արդյունքը եղավ նոր Վեհարանի ամենագեղեցիկ և հանդիսավոր մասը՝ գահասրահը: Առանձնահատուկ հիշատակման է արժանի ճարտարապետ Ռ. Իսրայելյանի կողմից մշակված արևելյան պատի վերնամասում կրոնական գաղափարներ խորհրդանշող չորս վարդակների ու մարմարակերտ գահի թիկնամասի երկու կողմերում ճյուղերի քանդակները:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1957
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել