Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in menu_set_active_trail() (line 2404 of /home/m0lxz9n3gsoj/public_html/includes/menu.inc).
18 сентября в ереванском Музее-институте архитектуры состоялась презентация сайта одного из лучших армянских архитекторов, народного архитектора СССР Рафаела Саркисовича Исраеляна. Автор и разработчик сайта, внук зодчего архитектор Арам Ганаланян. В мероприятии приняли участие известные архитекторы, родные и близкие мастера.
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դիմաց՝ փողոցի այն մասում, որտեղ մի փոքր հետ ընկնող բաց տարածություն է առաջանում սեփական տների միջև, պատերի երկու միանման սիլուետներ են կանգնած՝ մեկը մյուսի հանդեպ հայելաձև պատկերմամբ։ Քարե վարագույրների նման դրանք կարծես անջատվել են իրարից` հայկական բնաշխարհը գովերգող ներկայացում ցուցադրելու համար։
Երկու կոթողները միմյանցից 3.5 մ հեռավորութամբ բաժանող օդային տարածությունը յուրահատուկ մի էկրան է, որի վրա ծավալվող գործողությունը բնության տարերային կյանքից վերցված դրվագ է։
Ռաֆայել Իսրայելյանի կերտած աղբյուրը: Տերյանի արձանից քիչ հեռու: Կենաց ծառի խաղողի ողկույզները պայթում են քաղցրությունից: Հնգաթև աստղերը հայկական են և ուղղված են երկնքին: Ցայտում է ջուրը – դպրության խորքերից: Եվ կարկաչում է - «Հայորդի, մի՜ շփոթվիր: Դպրությունը կա, տուֆը կա, մուրճն ու բրիչը կան, Աստված կա… Կվերածնվենք, կապրենք: Մի՜ շփոթվիր…»: Լսում եմ աղբյուրի հորդորը և թեթևացած հեռանում: Հետո բնազդով շուռ եմ գալիս…
Ճապոնացի ճարտարապետը ցածրահարկ հյուրանոց էր կառուցել ծովափին։ Հյուրանոցում հանգստացողների տեսադաշտից քողարկված էր ծովի տեսարանը ծղոտե պարսպով, որի պարագծով մեկ ձգվում էր լվացարանի երկար, ժապավենաձև կոնքամանը։
Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը։
За более чем семь десятилетий советская архитектура претерпела ряд существенных изменений, обусловленных как идеологическими, так и эстетическими факторами. Архитектура Армении, развиваясь в русле общих для советского пространства течений, в каждый отдельный период метаморфоз, и в целом за все время доминирования советского режима, проявилась как особый культурный феномен, характер которого в большой мере был обусловлен глубокими историческими архитектурными традициями, преломленными в авторском видении выдающихся зодчих.
17 сентября общественность Армении отметила 105-летие со дня рождения выдающегося архитектора, одного из основателей архитектурной школы, Мастера Рафаела Исраеляна. К сожалению, повода заговорить о "широкой общественности" так и не представилось: отдать дань уважения и почтить память великого зодчего, создавшего неповторимые памятники национальной архитектуры и навсегда вписавшего свое имя в каменную летопись армянского народа, пришли самые близкие – члены семьи, ученики и последователи созданной им школы.
«Քարի վրա է ծնվել հայը, քարի վրա ապրել, քարը քարին դրել, քարերի վրա բարձրացել, քարեր բարձրացրել։ Քարերի մեջ է աճել մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել։ Ու այսպես, հազարավոր տարիներ հայն իր առաջին քայլից քարի հետ է ապրել, քար մշակել, քարից ջուր քամել։ Հրաշքներ է գործել քարից, լեռների ընդերքում տաճարներ քանդակել, քարե գործվածքներ արել, կամուրջներ կապել, պալատներ բարձրացրել, քաղաքներ կերտել ու կերտել քաղաքների քաղաք Անին։
Կարծիքը, թե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ինչ-որ տեղ թվում է չափազանցված, երբ համեմատությունը երկու արվեստների օգտագործած նյութի միջեւ էՙ ամենաաննյութեղենիՙ հնչյունի պարագայում եւ կոպիտ նյութի (քար, փայտ, մետաղ)ՙ ճարտարապետության: Սակայն բավական է հայացքդ մտովի թափառի աշխարհի միջօրեականներով ու ժանեկազարդ, ճերմակ քարի հարսնազգեստով բազում քաղաքներ քարեղեն սիմֆոնիա կհնչեցնեն ներսումդ:
«…Երիտասարդ տարիքում մի մեծ ցանկություն ունեի՝ մորուք պահել: Այն ինձ կտար ազդեցիկ տեսք: Մորուքով ես ինձ պատկերացնում էի առնական, իմաստուն, ներկայանալի: Այո, դա իմ երազանքն էր: Սակայն մորուք պահելու իրավունքը պետք էր վաստակել: Եվ ես սպասում էի: Սպասում էի, երբ կդառնամ քառասուն տարեկան, կունենամ աշխատանքներ, և մարդիկ կճանաչեն ինձ որպես ճարտարապետ, որը կապված է քարի արվեստի հետ, և կհարգեն ինձ: Միջնադարի մեր մեծ ճարտարապետներ Հովհանը, Մանվելը իմ մտապատկերում միշտ երևում էին փառահեղ մորուքներով: Անցան տարիներ: Աշխատանքը կլանում էր իմ ամբողջ ժամանակը: Ես ճանաչվեցի ճարտարապետների և շինարարների շրջ