Գլխավոր Կենսագրություն Աշխատանքներ Հրապարակումներ Հոդվածներ ՀԿ
Նորություններ Շարունակողը Հուշեր Տեսանյութեր Կապ

Թարմացված է`
28.02.10 թ.


Նորություններ

Ռուսական "Կուլտուրա" հեռուստաալիքի տեսանյութը. դիտել...

«Մեր ժամանակակիցը» անվանակարգում առաջին կարգի դիպլոմով պարգևատրվեց Լոլա Դոլուխանյանը Մանրամասն...

Նոր էջ` "Հաղթանակի մոնումենտ` թանգարանը":

Նոր էջ` "Սարդարապատի հուշահամալիրը":

Ռաֆայել Իսրայելյանի կայքէջի թարմացման և բարեփոխման աշխատանքներ Մանրամասն...

"Ազգ" օրաթերթ - մշակույթ #4, 20-06-2009
Խորին Խոնարհում Մեծ ճարտարապետին Կարդալ...

Ռաֆայել Իսրայելյանին նվիրված երեկո Թամանյանի թանգարանում
Մանրամասն...

Գլխավոր էջ

Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը և ազգայինը ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները:

Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիականի և ազգայինի ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսևորել հայ ազգային ստեղծագործական ներուժը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը և նորանոր սխրանքների են ոգեկոչում:

«Արարատ» տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը և բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կենսասիրությունը:

Ժողովրդական իմաստությունը արտացոլող բազմաթիվ աղբյուր հուշարձանները, ցրված լինելով Հայաստանով մեկ, ճամփորդների լավագույն ուղեկիցներն են մշտապես:

Չարենցի կամարը, 1915 թ. Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը Էջմիածնի Մայր տաճարի բակում, Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցումը հայ հոգևոր մշակույթի անգերազանցելի նվաճումներից են:

Իսրայելյանի տաղանդը չի սահմանափակվել Հայոց հայրենիքը շենացնելով, այն ընդգրկել է նաև Սփյռուռքի հայակական համայնքները: Սրա լավագույն դրսևորումներից է Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին, Միլանի Քառասուն մանկունք եկեղեցին և Մոնտեվիդեոյի Սուրբ Շնորհալու եկեղեցին:

Լեզուների ընտրություն Կայքի պատրաստումը
© 2006—2009 «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան ՀԿ»