Որոնում
Էջը facebook - ում

Ռաֆայել Իսրայելյանի կայք

ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ՝ ԿԱՅՔՈՒՄ ԿԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ: ԵԹԵ ՈՒՆԵՔ ՊԱԿԱՍՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԵԶ, ԱՊԱ ՄԵՆՔ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԿԼԻՆԵՆՔ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ այստեղ

poster

Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը և ազգայինը ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները:

Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիականի և ազգայինի ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսևորել հայ ազգային ստեղծագործական ներուժը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը և նորանոր սխրանքների են ոգեկոչում:

«Արարատ» տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը և բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կենսասիրությունը:

Ժողովրդական իմաստությունը արտացոլող բազմաթիվ աղբյուր հուշարձանները, ցրված լինելով Հայաստանով մեկ, ճամփորդների լավագույն ուղեկիցներն են մշտապես:

Չարենցի կամարը, 1915 թ. Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը Էջմիածնի Մայր տաճարի բակում, Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցումը հայ հոգևոր մշակույթի անգերազանցելի նվաճումներից են:

Իսրայելյանի տաղանդը չի սահմանափակվել Հայոց հայրենիքը շենացնելով, այն ընդգրկել է նաև Սփյռուռքի հայակական համայնքները: Սրա լավագույն դրսևորումներից է Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին, Միլանի Քառասուն մանկունք եկեղեցին և Մոնտեվիդեոյի Սուրբ Շնորհալու եկեղեցին:

 

Top

Top

Նավիգացիա
Գլխավոր
Վերջին նորություններ
Արամ Իսրայելյանի հարցազրույցը
28/07/2011-ին հեռարձակվել է "Ռաֆայել Իսրայելյան" հասարակական կազմակերպության նախագահ Արամ Իսրայելյանի հարցազրույցը հանրային ...

SOS՝ Իսրայելյանի ժառանգության համար
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի թոռներից www.rafaelisraelyan.com կայքի հեղինակ, ճարտարապետ Արամ Ղանալանյանը, որն այժմ ...

ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ
Մրցանակի վրա պատկերված արծիվը Ռաֆայել Իսրայելյանի հանրահայտ Զվարթնոցյան արծիվն է: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման ...

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԼՈԼԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԸ
«Մեր ժամանակակիցը» անվանակարգում առաջին կարգի դիպլոմով պարգևատրվեց Լոլա Դոլուխանյանը՝ «Ռաֆայել Իսրայելյան» գիրք—ալբոմի ...

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
2009 թ. մայիսի 21-ին Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Ռաֆայել Իսրայելյանին նվիրված երեկո: Ներկա էին ճարտարապետներ, ...